Շաբաթ օրը ամերիկյան զինվորականների խոցած չինական օդապարիկի բեկորների առաջին խմբաքանակը քննության նպատակով տարվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո։
Այդ մասին երկուշաբթի երեկոյան տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ ներկայացված տվյալների՝ բեկորների հետազոտությունն անցկացվում է Վիրջինիա նահանգի ՀԴԲ լաբորատորիայում։ Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում։
Օդապարիկը, որը, ամերիկացիների կարծիքով՝ Չինաստանն օգտագործում էր հետախուզական նպատակներով, կտրել-անցել էր Կանադան և փետրվարի 4-ին խոցվել ԱՄՆ-ում, Հարավային Կառոլինա նահանգի առափնյա շրջանում։
Չինաստանը պնդում է, որ օդապարիկը քաղաքացիական նշանակության էր և օգտագործվում էր օդերևութաբանական հետազոտությունների համար։
Փոխանցում է ria.ru-ն։