Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը վերջին երկու օրվա ընթացքում լքած քաղաքական գործիչների թիվը հինգշաբթի հասել է 50-ի։
Դրա մասին են վկայում Sky News հեռուստաալիքի և BBC-ի կատարած հաշվարկները։
Այս պահի դրությամբ՝ հրաժարական է տվել նախարարական պաշտոն զբաղեցնող չորս մարդ, այդ թվում՝ ֆինանսների ու առողջապահության նախարարները, և գրեթե երկու տասնյակի չափ փոխնախարարներ։
Փոխանցում է BBC-ն։