Ուսմանովի ապարանքում «ուշագրավ գտածո» է հայտնաբերվել

182

Գերմանական Թեգեռնզեեի ապարանքում, որը, ենթադրաբար, պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր, գործարար Ալիշեր Ուսմանովին, իրավապահները հայտնաբերել են եզակի ոսկերչական իրեր, որոնք կարող են Ֆաբերժեի ձվեր լինել, գրել է Spiegel ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Չորեքշաբթի օրը ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի մոտ խուզարկության ընթացքում հետաքննիչները ուշագրավ գտածո են հայտնաբերել․․․ քննիչները միլիարդատիրոջ Թեգեռնզեեի վիլլայի սեյֆերից մեկում հայտնաբերել են չորս հատ, այսպես կոչված, Ֆաբերժեի ձվեր»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ զարդերի իսկությունն այժմ ստուգվում է։

Նշվում է նաև, որ ռեյդերի շրջանակներում ոստիկանությունը խուզարկել է Ռոթթահ Էգեն կոմունայում գտնվող երեք բնակարան։ Ընդհանուր առմամբ՝ խուզարկություն է կատարվել 24 օբյեկտներում։

Spiegel-ի տեղեկացմամբ՝ խուզարկությունները կապված են նրա հետ, որ Ուսմանովը կասկածվում է «արտաքին տնտեսական գործունեության օրենքը խախտելու, փողերի լվացման և հարկերից խուսափելու» մեջ։ Մասնավորապես, պարբերականի տվյալներով՝ 2014-ից մինչև 2022 թ․ Ուսմանովը խուսափել է վճարել, ընդհանուր հաշվով, մոտավորապես 555 միլիոն եվրո հարկ։

ԵՄ-ն փետրվարի 28-ին Ուսմանովին ներառել է պատժացուցակներում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըATP-250․ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Սթեն Վավրինկային
Հաջորդ հոդվածըԱլեքսիս Օհանյան․ Սերենա Ուիլյամսի գլխավոր կիրքն այժմ Օլիմպիան է