Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԵՄ-ն կասկածներ են հայտնել ՌԴ 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները բռնագանձելու՝ ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ և անհրաժեշտ են համարում նախ մանրակրկիտ կերպով գնահատել այդ արարքի օրինականությունը, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը նշում է, ո ԱՄՆ-ը G7 երկրների աշխատանքային խմբերին առաջարկել է ուսումնասիրել ՌԴ սառեցված ակտիվները կոնֆիսկացնելու միջոցները և Բրիտանիայի, Ճապոնիայի ու Կանադայի օգնությամբ առաջարկել է մինչև 2024 թ․ փետրվարի 24-ի կողմերը G7-ի հնարավոր հանդիպումը տարբերակներ պատրաստել ՌԴ ակտիվները բռնագանձելու հարցով։
Վաշինգտոնի առաջարկած աշխատանքային երեք խմբերը պետք է քննեն բռնագրավման հետ կապված իրավական հարցերը, նման քաղաքականություն կիրառելու մեթոդը, ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև տարբերակներ, թե ինչպես լավագույն կերպով Ուկրաինա ուղարկել։