ԶԼՄ․ Էրդողանը ԳԴՀ ղեկավարությանը կպատմի Գազայում Իսրայելի հանցագործությունների մասին

127

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը ԳԴՀ-ում  նախատեսված այցի ընթացքում մտադիր է ստանալ նրա ղեկավարության աջակցությունը Անկարայի ջանքներին՝ Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների համար Իսրայելին քրեական պատասխանատվության կանչելու հարցում։

Այդ մասին հաղորդել է Milliyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորումը Գերմանաիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Ծթայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Էրդողանի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի։

Էրդողանը, նշում է թերթը, գերմանացի գործընկերների ուշադրությունը կհրավիրի Գազայում ստեղծված աղետալի վիճակի նկատմամբ, կտեղեկացնի Թուրքիայի գործադրած ջանքերի մասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և կհայտարարի  կրակի դադարեցման հարցում Բեռլինի կողմից Անկարային աջակցելու իր ակնկալիքների մասին։

Հանդիպումների ընթացքում նաև կքննարկվի Թուրքիայի և Եվրամիության բանակցային գործընթացը, որին Թուրքիան ձգտում է անդամակցել որպես լիիրավ անդամ  2005 թվականից։

Նախորդ հոդվածըՀայտնի է Եվրո-2024-ի 10 մասնակից հավաքական
Հաջորդ հոդվածըՀրդեհի բռնկումով պայթյուն ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում․ կա զոհ եւ վիրավորներ