Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը կարող է կայանալ շուտով, «անդրկուլիսյան դիվանագիտություն» է տարվում այն կազմակերպելու համար, երեքշաբթի հաղորդել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թուրքական Hurriyet թերթի սյունակագիրը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է իր միջնորդությունը Էրդողանի և Ասադի հանդիպումը կազմակերպելու համար։
Էրդողանն ինքը նոյեմբերի կեսերին հայտարարել է, որ Անկարան կարող է գնահատել այդ առաջարկը՝ երբ ժամանակը գա, քանի որ քաղաքականության մեջ «նեղացածություն չի լինում»։
Ավելի ուշ թերթի սյունակագիրը գրել է, որ Էրդողանի և Ասադի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում, Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
Փոխանցում է ria.ru-ն։