Թուրքական բանակը ավարտել է նոր գործողության նախապատրաստումը

115

Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Սիրիայի հյուսիսում  նոր, 2016 թվականից՝ հինգերորդ գործողության նախապատրաստությունը, որոշված են այդ գործողության չորս հիմնական թիրախները, հաղորդել է Yeni Safak թերթը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած երկուշաբթի հայտարարել է սահմանային տարածքում  նոր անդրսահմանային գործողություն անցկացնելու հավանականության մասին՝ հարավային սահմաններում 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումն ավարտին հասցնելու նպատակով։

Ինչպես գրում է Yeni Safak-ը, գործողությունը կանցկացվի Սիրիայի հյուսիսում չորս շրջաններում, որոնք գտնվում են Ազգային ինքնապաշտպանության սիրիական ուժերի վերահսկողության տակ։ Վերջինիս Թուրքիայում համարում են արգելված Քրդական բանվորական կուսակցության ճյուղավորումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարձակում դպրոցի վրա․ զոհվել են 19 երեխա և ուսուցչուհին
Հաջորդ հոդվածըԱնկարան կոչ է անում զանազանել ահաբեկչության դեմ պայքարը և քրդական հարցը