ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի ձգձգումը փակուղի է մտցրել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները, ընդ որում՝ թուրքական կառավարությունը մտադիր է «կանաչ լույս» տալ Ստոկհոլմին, գրում է T24 թերթը։
Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունը առաջիկա օրերին կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայում, կիրակի օրը հաղորդել է Haberturk հեռուստաալիքը։
Օրենսդիր մարմնում իրազեկ աղբյուրը հաղորդել է, որ ամսաթվի վերաբերյալ որոշակիություն առայժ չկա։
«Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հարցի ձգձգումը Թուրքիայի կողմից հարաբերությունները, փաստորեն, փակուղի է մտցրել։ Անցյալ տարվա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամերիկյան կողմը գանգատվում էր, որ Թուրքիան իր խոստումները չի կատարել։ Իրականում, հենց որ հոկտեմբերին խորհրդարանը բացվեց, Թուրքիայի կառավարությունը, թվում էր, որոշեց հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը։ Սակայն ահաբեկչական գործողությունը խորհրդարանի բացման ժամանակ, հետո էլ պատերազմը Գազայում, որ սկսվեց հոկտեմբերի 7-ին, կառավարությանը թույլ տվեցին հայտարարել՝ «Իմ ձեռքերը կապված են»»,- գրում է թերթը։