Թուրքիան գործողություն կսկսի Կուրբան Բայրամից հետո

468

Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը կարող է սկսվել այժմ Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից անցկացվող անդրսահմանային գործողության ավարտից հետո, երկուշաբթի հաղորդել է Hurriyet թերթը։

Բացի այդ, թերթի տվյալներով՝ դեռ լրիվ չի ավարտվել բանակային զորակազմի ձևավորումը՝ Թել Ռիֆաաթում և Մանբիջում գործողություններ անցկացնելու համար, որոնք նշվել են որպես Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հիմնական հարվածի ուղղություններ։

Պարբերականը չի բացառում, որ գործողության մեկնարկի հրամանը կտրվի զոհաբերման մուսուլմանական գլխավոր տոնից՝ Կուրբան Բայրամից` հուլիսի 9-12-ից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Զելենսկին «չի ցանկացել լսել» նախազգուշացումները
Հաջորդ հոդվածըՄահացել է Ռաֆայել Քոթանջյանը