Թրամփին կոչ են անում հետաձգել ընտրությունների մասին հայտարարությունը

334

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցները նրան հորդորում են հետաձգել 2024 թ․ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարությունը՝  Կոնգրեսի ընտրություններում հիասթափեցնող արդյունքների պատճառով, հաղորդել է Washington Post թերթը։

ԱՄՆ նախկին նախագահը ավելի վաղ խոստովանել է, որ նախօրեին կայացած Կոնգրեսի ընտրությունները «մասամբ հիասթափեցնող էին», բայց, միևնույն է,  իր «ամենամեծ հաղթանակն էին»։

Չնայած «կարմիր ցունամիի» սպասումներին՝ Հանրապետական կուսակցության Թրամփի կողմնակիցները առայժմ չեն կարողացել վերահսկողություն սահմանել ազգային օրենսդիր ժողովի ոչ մի պալատում։

«Քանի որ Թրամփի վիճակը վատացել է, և նա նորից վստահ չի կանգնում ոտքի վրա, նրա դաշնակիցներից ոմանք հիմա կոչ են անում հետաձգել նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարելը, ինչը նա մտադիր էր անել եկող շաբաթ՝ որպես «կարմիր ցունամիի» հաղթական ավարտ, ինչը չնյութականացավ»,- գրել է պարբերականը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Ուելսի հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկին երկրորդ տարին անընդմեջ ստացավ «Ոսկե խաղակոշիկը»