Թրամփի օրոք ԱՄՆ-ի երկնքում արձանագրվել է ՉԺՀ երեք օդապարիկ

311

ԱՄՆ-ն առնվազն երեք անգամ իր երկնքում չինական օդապարիկներ է արձանագրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, երկուշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Այդ տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ին պատկանող սարքերը նկատվել են նաև ամերիկյան կարևոր ռազմական օբյեկտների ու հրաձգարանների մերձակայքում՝ Թեքսասից, Ֆլորիդայից և Հավայան կղզիներից ոչ հեռու։

Այդ օդապարիկները չափսերով ավելի փոքր են եղել, քան այս վերջինը, որը խոցվեց ամերիկյան զինվորականների կողմից։ Սկզբում ԱՄՆ հետախուզությունը դրանք դասել էր «չճանաչված օդային երևույթների» շարքին, բայց հետո, միանշանակ, նույնականացրել էր որպես օդապարիկ։ Նախնական տվյալները ցույց էին տալիս, որ դրանք եկել են ՉԺՀ-ից, բայց դա վերջնական գնահատական չէր։

Այդ մասին հայտնի դարձավ, ինչպես նշում է գործակալությունը, միայն այն ժամանակ, երբ «Սպիտակ տուն մտավ Ջո Բայդենը»։ Bloomberg-ի տվյալներով՝ դա բացատրում է, թե ինչու Թրամփը և նրա վարչակազմի պաշտոնյաները հերքում էին այն փաստը, որ չինական օդապարիկներն արդեն մուտք են գործել երկրի օդային տարածք։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ դեմոկրատ նախագահ Բայդենի պաշտոնակալությունից հետո է ԱՄՆ իշխանություններին հայտնի դարձել առնվազն մի քանի դեպքերի մասին, երբ Չինաստանի օդապարիկները մուտք են գործել ամերիկյան օդային տարածք։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում խոցված չինական օդապարիկի բեկորները տարվել են ՀԴԲ
Հաջորդ հոդվածըՌաուլը հրաժարվել է տեղափոխվել Պրեմիեր լիգա