Թրասը մտադիր է ՉԺՀ–ն հայտարարել սպառնալիք Բրիտանիայի համար

375

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը մտադիր է, վարչապետ դառնալու դեպքում, առաջինը Չինաստանը հայտարարել «սպառնալիք» երկրի անվտանգությանը, տեղեկացնում է բրիտանական Times  թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տեղեկության՝ վարչապետ ընտրվելու դեպքում Թրասը խոստացել է «նոր ձև տալ Բրիտանիայի արտաքին քաղաքականությանը» և վերանայել անցյալ տարի հրապարակված փաստաթուղթը՝ « Անվտանգության, պաշտպանության, զարգացման և արտաքին քաղաքականության ոլորտներում քաղաքականության համապարփակ տեսություն» վերնագրով, որում սահմանվում են Բրիտանիայի առաջնահերթությունները դիվանագիտության և պաշտպանության հարցերում առաջիկա տասնամյակի ընթացքում։

Թրասին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Չինաստանը կարող է ստանալ Բրիտանիայի համար «կրիտիկական սպառնալիքի» կարգավիճակ, ինչն արդեն ստացել է Ռուսաստանը, գրում է թերթը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտին․ Իսլամական աշխարհի պետությունները ՌԴ–ի գործընկերներն են
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ. պետք է մեծացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արկտիկայում