ԶԼՄ․ Իսրայելի բանակին հայտնի է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղը Գազայի հատվածում

364

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պարզել է, թե Գազայի հատվածում որտեղ է թաքնվում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարը, սակայն պատանդներին որպես կենդանի վահան օգտագործելը զինվորականներին հետ է պահում գրոհից։

Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելը, ըստ երևույթին, գիտի Սինվարի գտնվելու ստույգ տեղը։ Սակայն Սինվարն իրեն շրջապատել է մեծ թվով իսրայելցի պատանդներով, ինչը ՑԱԽԱԼ-ին թույլ չի տալիս հարված հասցնել նրա ուղղությամբ։

Ավելի վաղ նույնպիսի հայտարարությամբ իսրայելական պետական Kan հեռուստառադիոընկերության եթերում հանդես է եկել ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը։

1989 թ․ Սինվարին Իսրայելում դատապարտել են չորս ցմահ ժամկետի՝ երկու իսրայելցի զինվորների և չորս պաղեստինցիների առևանգումն ու սպանությունը ծրագրելու համար։ 22 տարի անց նա ազատ է արձակվել՝  առևանգված իսրայելցի զինվորին վերադարձնելու համար Իսրայելի հետ կնքված գործարքի շրջանակներում։

Նախորդ հոդվածըՄարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի
Հաջորդ հոդվածըՊուտինի ինքնառաջադրման օգտին ամբողջ երկրում հավաքվել է ավելի քան 1,3 մլն ստորագրություն