Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են վերաբերել մոտավորապես 15 հոգու և կազմակերպությունների։ Ինչպես երկուշաբթի հաղորդել է իսպանական El Pais թերթը, սահմանափակող միջոցառումների ռեժիմը նախատեսում է մուտքի արգելք համագործակցության տարածք և ակտիվների սառեցում ԵՄ-ում։
Թերթը նշում է, որ նոր պատժամիջոցները, որոնք հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում քննարկելու են Եվրամիության ԱԳՆ ղեկավարները, կապված են մարդու իրավունքների և Մահսա Ամինիի մահվան պատճառով ծավալված սոցիալական բողոքները ճնշելու հետ։ (Իրանում հուզումներ էին սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ըստ պաշտոնական լրատվության՝ այդ քրդուհուն ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը՝ գլխաշորը սխալ կրելու համար։ Հարցաքննության ընթացքում նա սրտի տագնապ էր ունեցել և մահացել։ Սակայն սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները ծեծել են Ամինիին)։
Թերթի տվյալներով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկելու են նաև ՌԴ-ի` Ուկրաինայում Իրանի արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը։
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Ռուսաստանին զենք չեն մատակարարել։
Փոխանցում է tass.ru-ն։