Լիզ Թրասի դեմ մրցապայքարում հազարով (կաթնուկով) աղցանը հաղթեց․ Թրասը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում 44 օր մնալուց հետո, գրել է Daily Star թերթը։
Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր, թե բրիտանական բուքմեյքերներն առաջարկում են խաղադրույք անել, որ Թրասը վարչապետի պաշտոնը կլքի 35 օր հետո՝ այդ ընթացքում է փչանում հազարով աղցանը։ Սակայն երբ պարբերականը տեսահեռարձակում է կազմակերպել, որպեսզի իրական ժամանակի ռեժիմով «հետևի Թրասի և աղցանի մրցապայքարին», դրանից վեց օր անց Թրասը հրաժարական է տվել։
Ամերիկացի գործարար Իլոն Մասքը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումը՝ «Մնաս բարով, մնաս բարով, Լիզ Թրաս, շնորհավորում եմ հազարով աղցանին»։
«Եթե անկեղծ՝ ապա բավական լավ թրոլլ է,- գրել է Մասքը ու հավելել։- Ի դեպ, ո՞նց են գործերը Բախմուտում (Արտեմովսկում)»։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ռուսաստանյան զորքերը վստահորեն շարժվում են Արտեմովսկի ուղղությամբ։
Փոխանցում է ria.ru-ն։