ԶԼՄ․ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հրաժարվել է բանակցություններից

325

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ  Յախյա Սինվարը հրաժարվել է Իսրայելի հետ բանակցություններից՝ Գազայի հատվածում «Աշ Շիֆա» հիվանդանոցում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից հետո։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Yedioth Ahronoth թերթը։

Թերթի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Սինվարը անակնկալ ընդհատել է բանակցությունները Կատարի միջնորդների հետ և հայտարարել, որ չի շարունակի դրանք, քանի դեռ իսրայելցի զինվորականները «Աշ Շիֆայում» են ։

ՀԱՄԱՍ-ն առայժմ այս լուրը չի մեկնաբանել։

Թերթը նաև նշել է, որ պատանդներին ազատ արձակելու նախագծի համաձայն՝ գրոհայինները կարող են նրանց բաց թողնել առանձին խմբաքանակներով առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Դա Սինվարին հնարավորություն կտա իսրայելցիների մի մասին մի օր  ազատ արձակել, իսկ մյուս օրը ոչ մեկի չազատել՝ այդ ընթացքում ապհպանելով կրակի դադարեցման ռեժիմը, նշում է թերթը։

Նախորդ հոդվածըԼեհ դիտորդները, չնայած հրավերին՝ չեն ժամանել ՀԱՊԿ-ի զորավարժություններին
Հաջորդ հոդվածըՍիդորով․ ՀԱՊԿ-ը Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը չի կորցրել