Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում փլվել է կայմապարաններով սարքված կամուրջը, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի։ Փրկվել է 177 մարդ։
Ըստ NDTV հեռուստաալիքի՝ անհետ կորածների որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ տեղական իշխանությունները հաղորդել էին 130 զոհի մասին։ Փրկարարների կարծիքով՝ աղետի զոհերի թիվը դեռ կարող է աճել։
Մաչհու գետի վրա պարանե կամուրջը փլվել է կիրակի երեկոյան։ Այդ պահին կամրջի վրա մոտավորապես 500 մարդ է եղել։
Փոխանցում է tass.ru-ն։