Համաշխարհային տնտեսական համաժողովում Չինաստանի պատվիրակության ներկայացուցիչները հերքել են ամերիկյան CNN հեռուստաալիքի լուրն այն մասին, թե համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո պատվիրակությունը չի ծափահարել և դուրս է եկել դահլիճից, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը։
Պատվիրակության անդամները լրատվական գործակալությանը հաղորդել են, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք նշել են, որ Զելենսկու ելույթի ժամանակ իրենք բանակցություններ են վարել Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի հետ։
Զելենսկին Դավոսում ելույթ է ունեցել տեսակապով և կրկին շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ չէ տարածքային զիջումների։ Նա կրկին կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային և մասնակցել երկրի վերականգնմանը հակամարտության ավարտից հետո։
Փոխանցում է tass.ru-ն։