Մակրոնը հրաժարվել է մասնակցել Աբեի հուղարկավորությանը

381

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հրաժարվել է  Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը մասնակցելու մտադրությունից։

Դրա պատճառը ներքաղաքական գործերով ծանրաբեռնվածությունն է, երկուշաբթի հաղորդել է ճապոնական Sankei թերթը՝ հղում անելով ֆրանսիական կառավարական աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ այժմ դիտարկվում է երկրի նախկին նախագահներից որևէ մեկին՝ Նիկոլա Սարկոզիին կամ Ֆրանսուա Օլանդին Տոկիո ուղարկելու տարբերակը։

Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությունը կայանալու է սեպտեմբերի 27-ին։ Ակնկալվում է, որ արարողությանը կժամանեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Հարավային Կորեայի կառավարության ղեկավար Հան Դոկ Սուն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ԳԴՀ նախկին կանցլեր Անգելա Մերկելը, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը։

Սինձո Աբեն սպանվեց հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, նախընտրական հանրահավաքում ելույթի ժամանակ։ Նա 67 տարեկան էր։ Քաղաքական գործչի մասնավոր հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել հուլիսի 12-ին, նրա մարմինը դիակիզվել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկ շաբաթում` Covid-19-ի 2124 դեպք, 7 մահ
Հաջորդ հոդվածըԱԴԾ-ն բացահայտել է Դուգինայի սպանության կազմակերպման ևս մի մասնակցի