Պակիստանի մզկիթում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի

383

Պեշավարի մզկիթում երկուշաբթի որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի, հաղորդել է Պակիստանի պետական ռադիոն՝ հղում անելով ոստիկանությանը։

Տեղի իրավապահների տվյալների համաձայն՝ պայթյունից քիչ անց հիվանդանոց է տեղափոխվել 200-ից ավելի տուժող, նրանցից 100-ի բուժումը դեռ շարունակվում է։

Նահանգի ղեկավարությունը մեկօրյա սուգ է հայտարարել։

Geo.tv հեռուստաալիքը հաղորդել է, որ գրոհի պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում արգելված «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») խմբավորումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄալինովսկին ներողություն է խնդրել Գոլովինի հետ գրկախառնության համար
Հաջորդ հոդվածըԻսրայելը կարծում է` Իրանին հասցված հարվածը հասել է իր նպատակին