ԶԼՄ․ Ռաֆահին Իսրայելի հասցրած հարվածի արդյունքում զոհվել է 20 մարդ

132

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում երկու շենքերի Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։

Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ավելի վաղ պաղեստինյան WAFA գործակալությունը, հղում անելով տեղական աղբյուրների, տեղեկացրել էր, որ իսրայելական օդուժը Ռաֆահ քաղաքում հարված է հասցրել երկու շենքերի, որոնք գտնվում են Մուհամեդ Յուսեֆ ան-Նաջարի անվան հիվանդանոցի մոտ։ Զոհվել է 15 պաղեստինցի, այդ թվում՝ կայանք և երեխաներ, կան տասնյակ վիրավորներ։ Բացի այդ, գործակալության տվյալների համաձայն՝ տասնյակ մարդիկ  մնացել են փլատակների տակ։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը վերականգնել է շփումները պատանդների փոխանակման հարցով միջնորդների հետ
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է իսլամական և արաբական պետությունների պատվիրակությունների հետ