ՌԴ-ն վերահսկողություն է սահմանել օգտակար հանածոների նկատմամբ

575

Ռուսաստանն Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում իր վերահսկողության տակ է առել օգտակար հանածոների հանքավայրերը, որոնք գնահատվում են առնվազն 12,4 տրիլիոն դոլար։

Նման տվյալներ են ներկայացվում հինգշաբթի օրը The Washington Post թերթում հրապարակված հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ իրավիճակի վերլուծությունը  կատարվել է աշխարհաքաղաքական ռիսկերի գնահատման հարցում մասնագիտացած կանադական SecDev ընկերության դիմումի համաձայն։

Ըստ այդ ֆիրմայի եզրակացությունների՝ Ուկրաինայում վառելիքի, հանքաքարի կամ մետաղի հանքավայրերը, որոնք «գնահատվում են առնվազն 12,4 տրիլիոն դոլար», տեղակայված են այն շրջաններում, որոնք «այժմ գտնվում են ռուսաստանյան վերահսկողության տակ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 1,4 մլրդ չինացու հետ թշնամությունը լավ տեղ չի տանի
Հաջորդ հոդվածըԱֆղանացի քարոզիչը զոհվել է մահապարտի պայթեցրած ռումբից