ԶԼՄ․ Սի Ձինպինը Պեկինում հանդիպել է Մեդվեդևի հետ

334

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը չորեքշաբթի Չինաստանի մայրաքաղաքում հանդիպել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի հետ, որը Չինաստանի կոմունիստական կուսակցության հրավերով ժամանել է Պեկին։

Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

ՉԺՀ նախագահը հանդես է եկել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։

«Ուկրաինական ճգնաժամի խնդրի շուրջ ՉԺՀ-ն օբյեկտիվ և արդարացի դիրքորոշում ունի,- շեշտել  է Սի Ձինպինը։- Հուսով եմ, որ շահագրգիռ կողմերը զսպվածություն հանդես կբերեն և բազմակողմանի երկխոսություն կսկեն, քաղաքական ճանապարհով կփարատեն անվտանգության ոլորտում միմյան մտահոգությունները»։

Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Սի Ձինպինը, ըստ հեռուստատեսության տեղեկությունների, Մեդվեդևի հետ հանդիպել է «Դյաոյուտայ» պետական նստավայրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըFIFA ֆուտբոլային խաղը չորրորդ անգամ անընդմեջ ճիշտ է կանխագուշակել Մունդիալի հաղթողին
Հաջորդ հոդվածըԲեռլուսկոնի․ Ուկրաինայում չի կարելի խաղաղության հասնել միջազգային իրավունքի խախտմամբ