ԱՄՆ վարչակազմը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թերրի Վոլֆին նշանակել է Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող, հինգշաբթի հայտարարել է The Hill թերթը՝ հղում անելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինա է ուղարկում 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառում է հրետանի և անօդաչու թռչող սարքեր։
Փոխանցում է tass.ru-ն։