ԶԼՄ․ ՍՊՊՀ դասախոս Մայքլ Ֆրիսին ազատել են աշխատանքից և վտարել Ռուսաստանից

125

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ազատ արվեստների ֆակուլտետի դասախոս, ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ֆրիսին ազատել են աշխատանքից և արտաքսել Ռուսաստանից, հաղորդել են ԶԼՄ-ները։

Արտաքսման պատճառը ռուսաստանյան իշխանությունների կողմից անցանկալի ճանաչված կազմակերպության հետ համագործակցությունն է։ Ֆրիսը համակարգում էր Բարդ-քոլեջի հետ ակադեմիական փոխանակումը, որն անցանկալի կազմակերպություն էր ճանաչվել այս տարվա հունիսի 21-ին։

Բարդ-քոլեջին նման կարգավիճակ տալ պհանջել էր «Ռուսաստանի ոչ առևտրային կազմակերպությունների համակարգող խորհուրդը», որի կարծիքով՝ Պետերբուրգում ստեղծված ազատ արվեստների ֆակուլտետը «սերտորեն համագործակցում է Ջորջ Սորոսի ենթակայության տակ գտնվող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։ Ուղերձում ասվում է, որ Բարդ-քոլեջը, Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի և Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հետ միասին, Պետերբուրգի ազատ արվեստների ֆակուլտետն օգտագործում է «որպես վերահսկվող ուսումնական հաստատությունների գլոբալ ցանցի մի մաս՝ երիտասարդության արևմտամետ դաստիարակության, բողոքավոր ընտրազանգված ձևավորելու, իր երկրի նկատմամբ թշնամական գաղափարախոսություն սերմանելու նապատակով»։

Ֆիրսն արդեն լքել է Ռուսաստանի տարածքը։ Ուսանողական հանրությունից ստացված տեղեկություններով՝ նա արդեն տասը տարի ապրում էր Ռուսաստանում, ունի ռուս կին  և երեխա։ Համալսարանում նա դասավանդում էր լեզու և մտածողություն, անգլերեն, դերասանական վարպետություն, մարդու դերը հասարակության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Վրաստանում հանցագործ նախագահ չի եղել»․ Սաակաշվիլին առաջին անգամ հանդես է եկել դատարանում
Հաջորդ հոդվածըՌոնալդուն France Football-ի գլխավոր խմբագրին մեղադրել է ստելու մեջ