Ամերիկյան ռեփ կատարող Քանիե Ուեսթը Parler միկրոբլոգների ծառայության հետ պայմանավորվել է չեղարկել ընկերությունը ձեռք բերելու գործարքը, հինգշաբթի հաղորդել է Axios կայքը։
Կայքի տվյալներով՝ գործարքի ավարտն սպասվում էր մինչև տարեվերջ, բայց Ուեսթի հրեատյաց հայտարարություններից հետո ընկերությունը տեղեկացրել է ձեռք բերված պայմանավորվածությունը չեղարկելու մասին։
Հոկտեմբերին Parler-ը հաղորդել էր, որ Ուեսթի հետ պայմանագիր է կնքվել սոցիալական ցանցը գնելու վերաբերյալ։
Parler-ը ներկայանում է որպես Twitter սոցցանցի այլընտրանք և համացանցում խոսքի ազատության երաշխավոր։ Ինչպես հաղորդել է BBC հեռուստաալիքը, այդ հարթակը լայնորեն տարածված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում և կտրուկ կերպով հեղինակություն է ձեռք բերել 2020 թ․ ընտրություններում նրա պարտությունից հետո։
Փոխանցում է tass.ru-ն։