‘
G7 երկրների առաջնորդների հանդիպումը, որը տեղի է ունենալու օգոստոսի 24-26-ին Բիարիցում, կարող է ավարտվել առանց համատեղ հռչակագրի ստորագրման։
Այդ մասին երեքշաբթի հաղորդել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը։
Ինչպես նշվում է, առևտրի և գլոբալ տաքացման դեմ պայքարի վերաբերյալ հարցերում տարաձայնությունների պատճառով այս տարի G7-ի երկրները կարող են հրաժարվել համատեղ հայտարարություն ստորագրելուց։ Դա առաջին դեպքը կլինի՝ 1975 թ․ տվյալ ձևաչափի հիմնադրումից ի վեր, նշում է ճապոնական հեռուստատեսությունը։
Մեծ յոթնյակի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) գագաթնաժողովն անցկացվելու է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Բիարից քաղաքում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները, նրա գլխավոր թեման կդառնա պայքարն ընդդեմ անհավասարության։
Փոխանցում է tass.ru-ն։
‘