‘
Բլոգեր Ալեքս Լեսլին (Ալեքսանդր Կիրիլով), որը, «սեքս-թրենինգի» մի քանի մասնակիցների հետ միասին, ձերբակալվել է Թայվանի Պատայա առողջարանային քաղաքում, ԱՄՆ-ից խնդրել է քաղաքական ապաստան տրամադրել իրեն և մյուս ձերբակալված ռուսաստանցիներին, հաղորդել է RT հեռուստատեսությունը:
Հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել նամակը, որը Լեսլին գրել է Թաիլանդում ԱՄՆ հյուպատոսարանին:
«Թաիլանդում մեզ ձերբակալել է ոստիկանությունը, և այժմ ուզում են մեզ արտահանձնել Ռուսաստանին: Մենք խնդրում ենք մեզ քաղաքական ապաստան տրամադրել և հնրավորինս արագ պաշտպանել, քանի որ մենք ԱՄՆ-ի համար շատ կարևոր տեղեկություններ ունենք, և մեր կյանքին շատ մեծ վտանգ է սպառնում»,- ասվում է նամակում:
ԱՄՆ պետքարտուղարությունը չի մեկնաբանում ի պատասխան Ալեքս Լեսլիի նամակին ամերիկյան կողմի արձագանքի հարցը:
«Կուզենայինք, որ դուք այդ հարցով դիմեիք ներքին անվտանգության նախարարություն»,- այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը որևէ քայլ ձեռնարկելու է քաղապաստանի առնչությամբ , պատասխանել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ալեքս Լեսլիի և Նաստյա Ռիբկայի՝ իր լուսանկարները և գաղտնի ձայնագրված խոսակցությունները սոցցանցերում հրապարակելու համար:
Փոխանցում է ria.ru-ն:
‘