‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է հոկտեմբերի վերջին Սոչիում նախատեսված հանդիպումից Պուտինի հետ ՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով, հաղորդել է Spiegel ամսագիրը:
Սոչիում միջկառավարական խորհրդակցության հետաձգման մասին հաղորդում է նաև Tagesschau հեռուստածրագրի նորությունների կայքը:
Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի բանակցությունները, ինչպես նաև՝ նախարարների հանդիպումնեը սովորաբար տեղի են ունենում Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումին զուգընթաց, որն այս անգամ նախատեսված է անցկացնել Սոչիում:
Spiegel-ի տեղեկություններով՝ Բեռլինում միջկառավարական խորհրդակցություններն աննպատակահարմար են համարել:
Միևնույն ժամանակ, Կրեմլի մամլո կենտրոնը հաղորդել է, որ Պուտինն ու Մերկելը հեռախոսով քննարկել են հոկտեմբերի 16-17-ին նախատեսված՝ «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակներում Միլանում բանակցությունների նախապատրաստման հարցը: Փոխանցում է BBC-ն:
‘