‘ԶԼՄ. Արքայազն Չարզն ու նրա կինն ուզեցել են թաքցնել, որ տնային ծառայող են փնտրում’

787

Արքայազն Չարլզը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, փորձել են համացանցով գաղտնի կերպով տնային աշխատող գտնել: Այդ մասին հաղորդել է The Daily Telegraph-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ արքայական ընտանիքը որոշել է տան սպասավոր վարձել այն բանից հետո, երբ հինգ ամիս նրանց մոտ աշխատելուց հետո աշխատանքից ազատվել է 34-ամյա Էմի Վուդը:

Հայտարարության մեջ ասվում է, որ հայցորդը պետք է աշխատի Նորֆոլկում գտնվող մեծ տանը: The Daily Telegraph-ը պնդում է, որ խոսքը Էնմեր Հոլ նստավայրի մասին է: Ապագա տնային սպասավորը պարտավոր է մաքրել տունը, լվացք  և արդուկ անել, նաև՝ մթերքներ գնել, երբեմն՝ կերակուր պատրաստել, հոգ տանել երեխաներին ու շներին: Աշխատակարգը սահմանում է հնգօրյա աշխատանքային շաբաթ, սակայն չի բացառվում, որ երբեմն տնային ծառայողը կարող է աշխատել նաև հանգստյան օրերին: Նրան կտամադրվի կացարան (չի նշվում, թե որտեղ), աշխատավարձի չափը նույնպես չի նշվում:

Թագավորական Էնմեր Հոլ նստավայրը կառուցվել է 18-րդ դարում: 2013 թ. բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Եղիսաբեթ II-ը այն փոխանցել է Քեմբրիջի դուքսին և նրա կնոջը: Սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք արքայազն Չարլզը և Քեյթ Միդլթոնը մշտապես այնտեղ են բնակվում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քերի. Սիրիայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բանակցել Ասադի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդի նախագահը հրաժարվել է մեկնել Մոսկվա’