‘ԶԼՄ. Բելգիան կարող է արգելել Թուրքիայում մահապատժի վերաբերյալ քվեարկությունը’

2569

‘

Բելգիան հավանաբար կարգելի Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քվեարկության անցկացումը թագավորության տարածքում, եթե թուրքական իշխանությունները որոշեն հանրաքվե կազմակերպել այդ հարցով, հաղորդել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Ապրիլին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է խորհրդարանականից նախագահական կառավարման անցնելու կողմնակիցների հաղթանակով: Սպասվում է, որ պետության՝ նոր լիազորություններ ստացած ղեկավարը կարող է մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվե անցկացնել Թուրքիայում:

«Բելգիան պարտավոր չէ թույլ տալ, որ հանրաքվե կազմակերպվի իր կամքին հակառակ»,- RTBF-ը մեջբերում է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի խոսքը: Ըստ Միշելի՝ միջազգային իրավունքում «չկան այնպիսի կանոններ, որոնք ձևական տեսակետից Բելգիային պարտավորեցնում են օտարերկրյա համայնքին թույլ տալ մասնակցելու իր տարածքում անցկացվող հանրաքվեին, որն անցկացվում է նրանց ծագման երկրում»:

2014 թ. Բելգիան մերժեց Սիրիայի դեսպանությանը՝ իր տարածքում երկրի նախագահի ընտրությունների քվեարկություն անցկացնել: Ավելի վաղ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու հարցով իրենց տարածքներում հավանական հանրաքվեի անցկացումն արգելելու մտադրության մասին հայտարարել են Գերմանիան և Ավստրիան:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Իսրայելում մտադիր են մահապատիժ մտցնել ահաբեկիչների համար’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանի իշխանությունները իմամներին արգելել են 3 սմ-ից երկար մորուք պահել’