‘ԶԼՄ. Բոսնիայի ոստիկանությունը կանխել է մահափորձը Էմիր Կուստուրիցայի դեմ’

1119

Բոսնիական ոստիկանությանը հաջողվել է կանխել մահափորձը սերբ հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դեմ, հաղորդել է սերբական «Ալո» թերթը:

Պարբերականի տվյալներով՝ մահափորձը կազմակերպել են «Վրիժառուներ» կիսառազմականացված խմբավորման անդամները: Վերջերս այդ կազմակերպության 15 անդամներ ձերբակալվեցին Սերբիայում և Բոսնիա-Հերցեգովինայում՝ 1990-ական թթ. սկզբին կատարած ռազմական հանցագործությունների առնչությամբ:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ թերթը տեղեկացնում է, որ ծրագրված մահափորձի մասին հայտնի է դարձել «Վրիժառուների» հեռախոսազրույցը գաղտնալսելու շնորհիվ: Որպես ռեժիսորի նկատմամբ «Վրիժառուների» բացասական վերաբերմունքի գլխավոր պատճառներից մեկը ՝ թերթը նշում է նրա մտերիմ հարաբերությունները Սերբիայի նախագահ (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում) Միլորադ Դոդիկի հետ: Ռեժիսորն ինքը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը, հաղորդել է «Ալո» թերթը:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի մարդասպանների մոլեգնությունը պայմանավորված է Դուբայից ներկրվող «սարսափի հաբերով»’
Հաջորդ հոդվածը‘Թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է. «Ժողովուրդ»’