‘
Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դուստրը՝ Գուլնարա Կարիմովան, ներկայումս գտնվում է հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, այսօր հայտնել է Fergana.ru ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Դանիիլ Կիսլովը:
2013 թ. Կարիմովայի դեմ քրեական գործ էր հարուցվել շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով, ինչը կատարվել էր 2001-2013 թթ. հանցախմբի կազմում, 2015 թ. օգոստոսին դատարանը նրան դատապարտել էր հինգ տարով ազատության սահմանափակման: 2016 թ. սեպտեմբերին նախագահ Իսլամ Կարիմովի մահից հետո ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, թե նրա դուստր Գուլնարան սպանվել է, սակայն այս լուրը չհաստատվեց: Նրա փաստաբան Գրեգուար Մանժան հայտարարեց, որ Գուլնարային տեսել է 2016 թ. դեկտեմբերին, նա առողջ էր, սակայն նրա պահման պայմանները չէին համապատասխանում միջազգային նորմերին:
Անցյալ ուրբաթ Ուզբեկստանի դատախազությունը հաղորդել է, որ Կարիմովայի դեմ շարունակվում է քրեական հետաքննությունը մի շարք այլ մեղադրանքներով, նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հաղորդվում է, որ երկու քրեական գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է գրեթե 2 մլրդ դոլար՝ ներկա փոխարժեքով:
Ուզբեկստանը նախաձեռնել է 12 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, կալանք սահմանել հանցախմբի ակտիների՝ ընդհանուր առմամբ 1,5 մլրդ դոլարի նկատմամբ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘