‘
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները «չեն կարող ազատ արձակել ուկրաինացի հազար զինվորականների, քանի որ Կիևը հրաժարվում է ներկայացնել գերեվարված անջատականների ցուցակները, որոնց հետ պատրաստվում են փոխանակում կատարել»:
Այս մասին հաղորդում է «Նովոռոսիա» գործակալությունը՝ հղում անելով ԴԺՀ պետանվտանգության նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Բարանովին:
«Բանն այն է, որ մենք մինչև հիմա Կիևից չենք ստացել նրանց ցուցակները, ում պատրաստվում են ազատ արձակել,- ասել է Բարանովը:- Մտավախություն կա, որ մենք բոլորին բաց կթողնենք, իսկ Կիևը կփորձի «ֆռռացնել»: Կիևն ասում է, որ իր մոտ 200-300 աշխարհազորային կա, մինչդեռ Դոնբասի առնվազն հազար խաղաղ բնակիչներ և մեր կողմնակիցները համարվում են անհայտ կորած, իսկ իրականում նրանցից շատերը նույնպես գերության մեջ են: Առանց այդ էլ մենք հազար հոգու փոխանակում ենք 300 մերոնց հետ, չէինք ուզենա նաև խաբեության զոհ դառնալ»:
Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘