‘ԶԼՄ. Ելիսեյան պալատի մոտ վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մի ոստիկանի’

920

Ելիսեյան պալատի դիմաց՝ իր պահակակետում գտնվող կին-ոստիկանը վրաերթի է ենթարկվել Renault Clio սև ավտոմեքենայի վարորդի կողմից, տեղեկացրել է Le Parisien-ը: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը դա արել է միտումնավոր:

Կին-իրավապահը հիվանդանոցում է: Նախագահ Օլանդն արդեն եղել է դեպքի վայրում:

«Ապրիորի՝ կասկածից վեր է, որ վարորդը միտումնավոր է կատարել վրաերթը իմ գործընկերուհու վրա: Նա պնդում է, որ վարորդը ակնդետ նայել է իր աչքերին և չի արգելակել, այսինքն՝ միտումնավոր է հարվածել նրան: Երեք ականատեսները նույնն են պնդում»,-նշել է ոստիկանության արհմիության ներկայացուցիչը:

Թերթը տեղաեկացնում է նաև, որ մեքենայի չորս ուղևորները դուրս են եկել այնտեղից ու փորձել են փախչել: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանցից երկուսին, այդ թվում՝ ավտոմեքենայի վարորդին: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկաններն արգելում են մարդկանց մուտքը Ազատության հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի թեմի առաջնորդը մարդկանց տուն գնալու կոչ է արել, պատգամավորը գնացել է ռազմաբազա ‘