‘ԶԼՄ. Երգչուհի Թինա Թյորների ավագ որդին ինքնասպան է եղել’

2541

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Թինա Թյորների ավագ որդին ինքնասպանություն է գործել 59 տարեկան հասակում, տեղեկացնում է Fox News-ը:

Քրեյգ Թյորներին  երեքշաբթի օրը մահացած են գտել Կալիֆոռնիայի իր տանը:

«Այժմ պատկան մարմինները գտնվում են դեպքի վայրում, ընթանում է հետաքննություն»,- հաղորդել են դատափորձաքննության մասնագետները:

Հեռուստաալիքն առայժմ երգչուհու ներկայացուցիչներից մեկնաբանություն չի ստացել:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ա1+-ի եւ «ընդմիշտ կոկա կոլա» հեռուստալրագրողատեսակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով քրգործ է հարուցվել’