‘
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե երգչուհի Զեմֆիրան և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան ամուսնացել են: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է РЕН ТВ-ն:
Հետուստաալիքի տվյալներով՝ հարսանիքը տեղի է ունեցել Շվեդիայում, որտեղ 2009 թվականից թույլատրվում են համասեռ ամուսնությունները: Այնուհետև ամուսնական զույգը, ըստ լրատվամիջոցների, մեկնել է ճանապարհորդության՝ այցելել Ստոկհոլմ և Տալլին:
Լիտվինովայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ամուսնության մասին լուրը:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘