‘ԶԼՄ. Էբոլայի հնարավորությունները՝ որպես կենսաբանական ահաբեկչության զենք’

740

Բրիտանական ՊՆ-ն անցյալ տարի գաղտնի ուսումնասիրել է Էբոլա վիրուսի կիրառման հնարավորությունը՝ որպես կենսաբանական ահաբեկչության զենք: Այդ մասին կիրակի օրը հաղորդել է Daily Mail թերթի կայքը՝ վկայակոչելով այդ գերատեսչության գաղտնազերծված հուշագիրը:

Էբոլայի հարուցած  հիվանդությունն անցյալ տարի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում վերջին տասնամյակների ընթացքում բռնկված աննախադեպ համաճարակի պատճառով: Այդ իսկ պատճառով պաշտպանության նախարարության գիտնականները ուսումնասիրել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և «Ալ-Քաիդա» ցանցի կողմից Էբոլայի հարուցիչն օգտագործելու հնարավորությունները՝  Արևմուտքի վրա գրոհ ձեռնարկելու նպատակով, ասվում է այդ փաստաթղթում:

Գաղտնի հետազոտություններն անցկացվել են քիմիական և կենսաբանական զենքերի ոլորտում իր աշխատանքներով հայտնի՝ ՊՆ Փորթոն-Դաուն կենտրոնում: Փաստաթղթում խոսվում է երեք «հավանական սցենարների» մասին, որոնք, փորձագետների կարծիքով, կարող են կիրառել ահաբեկիչները, սակայն մանրակրկիտ գնահատականները դեռևս չեն գաղտնազերծվում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբը» սպառնում է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և Բրիտանիայում’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանը պաշտպանել է Ուկրաինայում խաղաղարարներ մտցնելու գաղափարը’