‘
Մանիլայում, որտեղ տեղի է ունենում ACEAH-ի շրջանակներում ԱԳ նախարարների հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ջանադրաբար խուսափել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Են Հոյի հետ ցանկացած շփումից, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
Այսպես, նրանց տվյալներով՝ Թիլերսոնը նույնիսկ չի մասնակցել ընթրիքին, որը տրվել է ԱԳՆ բոլոր ղեկավարների համար, ընդ որում՝ նրա աշխատացանկում այդ ընթրիքը նախապես նշված է եղել: Արդյունքում՝ ընթրիքին նրան ներկայացրել է Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնականը՝ Սյուզեն Թորնթոնը:
Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարել են, որ չեն ծրագրում շփվել հյուսիսկորեական ԱԳՆ-ի ղեկավարի հետ, հիշեցնում են ԶԼՄ-ները:
Փոխանցում է Interfax-ը:
‘