‘ԶԼՄ. Թուրքիայում անկարգությունները սադրում են արտասահմանցի վարձկանները’

890

Թուրքիայի հետախուզական ծառայությունը նախազգուշացրել է, որ երկրում բողոքի նոր ալիքները սադրիչների, այդ թվում՝ նաև օտարերկրյա սադրիչների գործողությունների արդյունքում կարող են ավարտվել մահերով: Վերջին բախումների տեսագրությունները ուսումնասիրելուց հետո իշխանությունները հայտարարել են, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք ծայրահեղականներից բացի՝ ամբոխի  մեջ կան 750-ից մինչև 1000  արտասահմանցի վարձկաններ, գործակալներ, որոնք իրենց ծառայությունների դիմաց վարձատրվում են օտարերկրյա հետախուզությունների կողմից: Նրանք թափանցել են ցուցարարների շարքերը, հաղորդում են ինտերնետային ԶԼՄ-ները՝ հղում անելով Yeni Safak թերթին: Դրանք արհեստավարժ և լուրջ տեսական պատրաստություն անցած սադրիչներ են, որ ղեկավարում են նաև ոստիկանության դեմ գրոհները, փոխանցում է rosbalt-ը:

Նախորդ հոդվածը‘«Ջենովայի» նախագահը սափրագլուխի վարքագիծ է դրսեւորել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բարեփոխիչների ճամբարը միասնական թեկնածու կառաջադրի Իրանի նախագահական ընտրություններում’