‘
Անկարայի դատարանը ուրբաթ օրը հանրապետության առափնյա պաշտպանության 25 աշխատակիցների ցմահ ազատազրկման է դատապարտել անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ամբաստանյալների թվում է եղել նաև առափնյա պաշտպանության ծառայության նախկին ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ գործով անցել է 28 մարդ, երեքն արդարացվել են:
Փոխանցում է tass.ru-ն:
‘