‘
Միանգամից ամերիկյան երեք ատոմային ավիակիրներ կգտնվեն Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում այն ժամանակ, երբ նոյեմբերի 5-ին Ճապոնիա կատարելիք այցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսի իր տասնօրյա ասիական շրջայցը տարածաշրջան:
Պենտագոնն արդեն ԱՄՆ արևմտյան առափնյակից ճապոնական Յոկոսուկա քաղաքի նավահանգստում գտնվող իր 7-րդ նավատորմի պատասխանատվության գոտի է տեղափոխել Nimitz և Theodor Roosvelt ավիակիրները՝ ուղեկցող նավերի հետ միասին:
Ճապոնիա մեկնելու ճանապարհին Թրամփը նոյեմբերի 3-ին կանգ կառնի Հավայան կղզիներում, որտեղ խորհրդակցություն կանցկացնի ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հետ: Իսկ Տոկիոյից հետո նա կայցելի Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ և Ֆիլիպիններ: Սպիտակ տունը չի թաքցնում, որ այդ շրջայցի գլխավոր նպատակը Փհենյանի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական ճնշումներն ուժեղացնելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելն է՝ նրա միջուկային հավակնությունները սանձելու համար:
Փոխանցում է tass.ru-ն:
‘