‘
Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը հինգշաբթի առավոտյան ցուցմունք տալու համար ներկայացել է Մադրիդում Ազգային դատական պալատ, հաղորդել է Confidencial թերթը:
Թերթի տեղեկություններով՝ Ժունկերասը դատարան է եկել իր փաստաբանի ուղեկցությամբ: Նշվում է, որ նա Կատալոնիայի կառավարության անդամներից առաջինն է, որ ներկայացել է ցուցմունքներ տալու համար: Ավելի ուշ ներկայացել են նաև Կատալոնիայի կառավարության մի քանի ուրիշ նախկին պաշտոնյաներ: Հինգշաբթի գերագույն դատարանում պետք է լսվեն նաև Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ու խորհրդարանի նախագահության ևս հինգ նախկին անդամների ցուցմունքները:
Նախօրեին տարածված հայտարարության մեջ, որն ստորագրել է «Կատալոնիայի օրինական կառավարությունը», ասվում է, որ Կատալոնիայի նախկին կառավարության անդամները, ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, որոնք այժմ գտնվում են Բրյուսելում, հինգշաբթի օրը չեն ներկայանա Ազգային դատական պալատ՝ ցուցմունք տալու: Մինչդեռ Պուչդեմոնի կառավարության մյուս քաղաքական գործիչները հայտարարել են, որ պատրաստ են ցուցմունքներ տալ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘