‘ԶԼՄ. ԻՊ ահաբեկիչները պարտությունից հետո Սիրիայից և Իրաքից 400 մլն դոլար են դուրս բերել’

2372

‘

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռազմական պարտությունից հետո Սիրիայից և Իրաքից առնվազն 400 մլն դոլար է դուրս բերել: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի մի պատգամավորի:

Ամսագիրը նաև նշում է, որ ահաբեկիչները զբաղվել են փողերի լվացմամբ՝ միջնորդների օգնությամբ տարբեր ձեռնարկություններ ձեռք բերելով Իրաքում:

Թուրքական հակաահաբեկչական կառույցներում ամսագրի աղբյուրի կարծիքով՝ ԻՊ-ն Թուրքիայում նշանակալի գումարներ է ներդրել ոսկով և, ամբողջ երկրում, այսպես կոչված՝ «քնած արկղիկներ» է պահում (ժամանակավորապես ոչ ակտիվ արկղիկներ, որոնք պատրաստ են ապագա գործողությունների): Ահաբեկիչներն ստեղծել և օգտագործում են  դրամական փոխանցումների ցանց՝ Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում և Պարսից ծոցում միջնորդների միջոցով:

 The Economist-ը հավելում է, որ ԻՊ խմբավորումը կարող էր զգալի ֆինանսական միջոցներ կուտակել նաև մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու, թալանի, բռնագրավման և նավթի անօրինական վաճառքի շնորհիվ:

Փոխանցում է tass.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Հեյլի. Ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը ռազմական գործողությունների նոր միջոց է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ավարտում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի մշակումը’