‘ԶԼՄ. ԻՊ գրոհայինները հողին են հավասարեցրել հնագուն ասորեստանյան պետության մայրաքաղաքը’

1067

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ծանր տեխնիկայի օգնությամբ հողին են հավասարեցրել հնագույն Կալախ քաղաքը, որը հնագետներին հայտնի է որպես ասորեստանյան պետության մայրաքաղաք, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Իրաքի զբոսաշրջության նախարարությունը դեռ չի ճշտել, թե ինչ վնաս է հասցվել ժամանակակից Նիմրուդ քաղաքի մոտ գտնվող հնագիտական պեղումնավայրերին:

Այդ հնագույն քաղաքը հիմնադրվել է Միջագետքում մ.թ.ա. 13-րդ դարում և հետագայում դարձել է Ասորեստանի մայրաքաղաքը: 1989 թ. ժամանակակից Նիմրուդում, որը Մոսուլից 35 կմ հեռավորության վրա է, հայտնաբերվել են հին վարպետների ավելի քան երեք հարյուր ոսկերչական իրեր, այդ թվում՝ ոսկե զարդեր, թանկարժեք քարեր՝ ոսկյա շրջանակներով, սարդիոնից և այլ նյութերից պատրաստված իրական և առասպելական կենդանիների բազմաթիվ արձանիկներ:

Իրաքի Մոսուլ քաղաքը ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ է 2014 թ. հունիսից: Այս ընթացքում նրանք կործանել են բազմաթիվ հուշարձաններ: Դեռ սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկատվություն հրապարակեց, որ ծայրահեղականները ոչնչացնում են հինավուրց ասորեստանյան պալատները, քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը: Բացի այդ՝ եվրոպական և ասիական մայրաքաղաքների աճուրդներում հաճախ են հայտնվում երկրից ապօրինաբար դուրս բերված արվեստի գործեր, որոնց տարիքը երկու հազար տարուց ավելի է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ. Նեմցովի սպանությունը կապ ունի Ուկրաինայի դեպքերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Կանադայի երեք նախարարներ անհայտ փոշի պարունակող ծրարներ են ստացվել’