‘ԶԼՄ. ԻՊ-ի ղեկավարները մանկական ռազմականացված զորամիավորում են ստեղծել’

1168

Առնվազն 400 երեխաներ պատրաստություն են անցնում Սիրիայի հյուսիսում՝ «Իսլամական պետության» վարժական ճամբարներում:

Ինչպես երեքշաբթի հաղորդել է սիրիական կայքերից մեկը, նրանք, ովքեր դեռ 18 տարին չեն լրացրել, կհամալրեն երեք ամիս առաջ ստեղծված՝ «Խալիֆաթի կորյուններ» զորամիավորման շարքերը: Ավելի վաղ անչափահասները Քոբանի քաղաքի պաշարման ժամանակ արդեն մասնակցել են քուրդ աշխարհազորայինների հետ մարտերում: Նրանցից առնվազն 30-ը զոհվել է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ում երեխաների պաշտպանության ծառայության ղեկավար Անտոնի Մակդոնալդի վկայությամբ՝ արմատականներն առայժմ «կորյուններին» հազվադեպ են օգտագործում մահապարտների դերում: Վերջին ժամանակներն արձանագրվել է ընդամենը մեկ դեպք Հալեպում, երբ նրանցից երկուսը մասնակցել են ահաբեկչական գործողությանը: Սակայն մի քանի անգամ ԻՊ-ի տարածած տեսագրություններում 8-13 տարեկան անչափահասները արյունալի դատաստան են տեսել պատանդների նկատմամբ: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘Դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետը ազատվել է պաշտոնից’