‘ԶԼՄ. «Իսլամական պետությունն» ամեն օր նավթի վաճառքից վաստակում է ավելի քան $3 մլն’

744

Սիրիայում և Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամեն օր նավթի վաճառքից վաստակում է ավելի քան 3 մլն դոլար, ինչը նրան դարձնում է պատմության ընթացքում ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական տվյալներին:

Ներկայում ԻՊ ծայրահեղականների վերահսկողության տակ են  Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվող 11 նավթային հանքավայրեր, որտեղից արդյունահանված նավթը ավտոցիստեռններով հասցվում է Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի սև շուկաները: Ինչպես նշում է AP գործակալությունը, ԻՊ-ի արդյունահանած նավթի գինը տատանվում է՝ մեկ բարելը 25-ից մինչև 60 դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ սև ոսկու շուկայական գինը 100 դոլարից ավելի է՝ մեկ բարելի դիմաց:

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ԱՄՆ ավիացիան կարող է հեշտությամբ ոչնչացնել նավթային ենթակառույցների օբյեկտները, որոնք եկամուտ են բերում ԻՊ-ին: Սակայն նա առայժմ դա չի անում՝ զգուշանալով, որ ավիահարվածներ հասցնելու դեպքում կտուժեն քաղաքացիական անձինք:

Լրատվական գործակալությունը նաև նշում է, որ ԻՊ-ն զգալի գումարներ է վաստակում թալանի, մարդկանց առևտրի և փրկագին ստանալու նպատակով պատանդներ առևանգելու ճանապարհով. Փոխանցում է ИТАР -ТАСС ը:

Նախորդ հոդվածը‘Լուի Վան Գալ. «Մեր նպատակն է՝ լինել ուժեղագույնների եռյակում»’
Հաջորդ հոդվածը‘Դարպասապահ Ռոժերիո Սենիի 120-րդ գոլը (տեսանյութ)’