‘
Անցած կիրակի Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտա, երկուշաբթի հաղորդել են իրանական ԶԼՄ-ները: Նորտան հանձնվել է ի նշան բողոքի մի քանի օր առաջ Բաքվում անցկացված միջոցառման, որը կազմակերպել է Հարավային Ադրբեջանի ազատության ազգային ճակատը, և որի ընթացքում քննարկվել է Հարավային Ադրբեջանի թեման:
Ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպման ընթացքում Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին արտահայտել է պաշտոնական Թեհրանի դժգոհությունը՝ Ադրբեջանի կառավարության կողմից այդ միջոցառման անցկացումը չկանխելու կապակցությամբ, հաղորդում է Trend-ը:
‘