‘
Ահաբեկչության կասկածանքով Լոնդոնում ձերբակալված չորս անձինք հարձակում են նախապատրաստել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի վրա:
Ինչպես հաղորդում է բրիտանական Sun թերթը, ձերբակալվածները, որոնք, պարբերականի տվյալներով՝ արմատական իսլամի հետևորդներ են, պետք է դանակահարեին թագուհուն:
Սքոթլանդ-Յարդի կայքում պաշտոնական հաղորդագրությունն առայժմ չի հաստատում այս տեղեկությունը: Ընդամենը նշվում է, որ հետաքննության շրջանակներում շարունակվում են խուզարկություններն ու հարցաքննությունները:
Ինչպես հաղորդվել է երեկ, 19-ից 27 տարեկան չորս տղամարդիկ հինգշաբթի լույս ուրբաթ օրը բերվել են Լոնդոնի կենտրոնի ոստիկանական բաժանմունք: Ձերբակալությունները կատարվել են «իսլամական ծայրահեղականության հետ կապված ահաբեկչական գործունեության հետաքննության» շրջանակներում: Փոխանցում է ТАСС-ը:
‘