‘ԶԼՄ. Խորվաթիայի նախագահը մայիսի 9-ին չի ժամանի Մոսկվա’

1248

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հրաժարվել է Մոսկվայում մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյաին նվիրված հանդիսություններին: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով խորվաթական լրատվամիջոցներին:

Ենթադրվում է, որ հանդիսություններին Զագրեբը կներկայացնի Ռուսաստանում Խորվաթիայի դեսպան Իգոր Պոկազը: Մոսկվան դեռևս չի ստացել Խորվաթիայի նախագահի պաշտոնական մերժումը:

Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 70-ամյակի առթիվ հանդիսություններ տեղի կուենան Ռուսաստանի 26 քաղաքներում: Կարմիր հրապարակում միջոցառումներին կմասնակցեն՝ 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ և ուղղաթիռ, 14 հազար զինվորական: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիտվայում դադարեցվել է «РТР-Планета»-ի հեռարձակումը՝ «քարոզչության պատճառով»’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ներն իմացել են Հունաստանը եվրագոտուց հեռացնելու գաղտնի պլանի մասին’